Արցախի ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի և Արցախ այցելած անձանց անվտանգությունը

Արցախի ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի և Արցախ այցելած անձանց անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ:

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ, իբր, քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանության» համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում