Աբովյանի ողբերգական վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկն անգիտակից է

Աբովյանի ողբերգական վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկն անգիտակից է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում