Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ

Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ: Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թագիևը։ 

Նա հայտարարել է, որ հայերին որպես մեղադրյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պատասխանատվության ենթարկելու որոշումներ են կայացվել, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ձեռնարկվել են նաև անհրաժեշտ քննչական այլ միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում