Փաշինյանը գնացել էր ցուցահանդես «գողեգող»․ «Իրավունք»

Փաշինյանը գնացել էր ցուցահանդես «գողեգող»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: «Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ գոնե նախագահացու Ալեն Սիմոնյանը:

Պարզվում է` Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ որոշել էր այցելել ցուցահանդես միայն այն ժամանակ, երբ բացման ելույթները եղել էին, մարդիկ էլ՝ ցրվել: Այո, փաստացի «ժողվարչապետը» խուսափում է նույնիսկ արվեստագետների ու արվեստասերների հետ հանդիպելուց:

Կարեւորը` ցուցահանդեսից նկար ունեն, պաշտոնական հաղորդագրություն` եւս, մնացած մանրամասների մեջ, միեւնույն է, որեւէ մեկը չի խորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում