Դոնեցկի և Լուգանսկի անկախությունների ճանաչմամբ ևս մեկ նախադեպ է ստեղծվում Արցախի համար

Դոնեցկի և Լուգանսկի անկախությունների ճանաչմամբ ևս մեկ նախադեպ է ստեղծվում Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցով Հայաստանի արտգործնախարարության և քաղաքական ղեկավարության կողմից իրականացվելիք քայլերում հաշվի են առնվելու ՀՀ արտաքին քաղաքական գերակայության և անվտանգային տարրերը։ Այս մասին 24News-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական լարվածության ու Դոնբասի խնդրի սրացման ֆոնին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։

Պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովի խոսքերով՝ պաշտոնական Երևանի քայլերն արտացոլելու են Ռուսաստանի հետ Հայասանի փոխհարաբերությունները, և մյուս կողմից այն միտումները, որոնք կան արտաքին աշխարհի այլ երկրների հետ հարաբերություններում։

Քաղաքագիտության դոկտորն ասաց, որ Հայաստանը, ելնելով այլ երկրների հետ փոխհարաբերություններից, կընդունի կամ կարող է ընդունել ինչ-որ բալանսավորված որոշում։ «Որտեղ գուցե ընկալելով այն դիրքորոշումը, որ Ռուսասատանն արձանագրել է վերջին օրվա ընթացքում, ինչին ականատես ենք եղել ՌԴ անվտանգության խորհրդի նիստի և Պուտինի ելույթի ժամանակ, որն ավարտվեց համապատասխան երկու միավորների ճանաչմամբ, Հայաստանն ըստ էության կարող է արձանագրել դիրքորոշում, որ ինքը հանդես է գալիս որպես կողմնակից խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, լարվածության նվազեցմանը և կողմերի շահերի ընկալմանը», – նշեց Մարկարովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում