AM | RU
USD
EUR
RUB

Մանվել Գրիգորյանի եղբորորդու նկատմամբ 1994թ․-ին հարուցված քրգործն այսօր ուղարկվել է նոր քննության

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

«ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին:

Հիշեցնեմ, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:

Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը:

Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է:

Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչո՞ւ է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ.Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը, հնարավոր է՝ եղել է սխալ և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար»,- գրել է Աբրահամյանը։

Լրահոս
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով «Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Աղավնոյում երեխաներն իրար հրաժեշտ են տալիս Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է ՆԱՏՕ-ի ռազմապահեստը ԱԻՆ-ը հրդեհի պատճառով տարհանում է Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan