Պատժամիջոցներին կտրվի ուժեղ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան․ ՌԴ ԱԳՆ

Պատժամիջոցներին կտրվի ուժեղ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: ԱՄՆ ղեկավարության կողմից հայտարարված պատժամիջոցների փաթեթը, որը վերաբերում է ֆինանսական հատվածին, ներառելով անձանց լայն ցուցակ, որոնց նկատմամբ կիրառվում է անհատական սահմանափակումներ, տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որով Վաշինգտոնը անդադար փորձում է փոխել Ռուսաստանի կուրսը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳն հայտարարության մեջ։

«Չնայած ակնհայտ ջանքերին, որոնք երկար տարիներ կիրառվում են մեր տնտեսության զարգացումը խոչնդոտելու համար, ԱՄՆ-ն կրկին անցնում է սահմանափակող գործիքներին, որոնք անարդյունավետ են հենց ամերիկյան շահի տեսանկյունից։»

Ռուսաստանն ապացուցել է, որ բոլոր պատժամիջոցների առկայության դեպքում, կարողանում է նվազագույնի հասցնել վնասը և ոչ մի ճնշում չի կարող ազդել սեփական շահերը պաշտպանելու մեր վճռականության վրա։

Շեշտում ենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականության արսենալում, որը մնացել է միաբևեռ ստերեոտիպի գերին, այն կեղծ համոզմամբ, որ ԱՄՆ-ն նախկինի պես կարող է բոլորին պարտադրել սեփական աշխարհակարգը, այլ միջոցներ չեն մնացել, քան շանտաժն ու սպառնալիքները։ Համաշխարհային տերությունների, առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերություններում, դա չի աշխատում։ Դրանց թող հետևեն ԱՄՆ-ի հաճախորդները, որոնք ամբողջովին կորցրել են ինքնուրույնությունը։ Իսկ դիվանագիտության համար, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և միմիյանց շահերը հաշվի առնելու վրա, մենք բաց ենք։

Կասկած լինել չի կարող, պատժամիջոցներին կտրվի ուժեղ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան»-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում