Երեք հավաքական հրաժարվել է մեկնել Ռուսաստան՝ ԱԱ ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար

Երեք հավաքական հրաժարվել է մեկնել Ռուսաստան՝ ԱԱ ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Լեհաստանի հավաքականի մամուլի քարտուղար Յակուբ Կվյատկովսկին հայտարարել է, որ թիմը չի մեկնի Ռուսաստան՝ ԱԱ-2022-ի որակավորման հանդիպմանը մասնակցելու։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի պաշտոնական հայտարարությունը. Մենք չենք պատրաստվում խաղալ ձեր երկրում»,- ասել է Կվյատկովսկին Sport24-ի թղթակից Անաստասիա Դրագոմիրին տված հարցազրույցում։

Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի ազգային ֆեդերացիաների մամուլի ծառայությունները հայտարարություններ են հրապարակել, որտեղ հայտարարել են Ռուսաստանի տարածքում ընտրական խաղերի անցկացման անթույլատրելիության մասին։

«Մենք անհամբեր սպասում ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անմիջական արձագանքին և այլընտրանքային տարբերակների մշակմանը փլեյ-օֆֆի անցկացման վայրերի վերաբերյալ»,- ասվում է երեք ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների ստորագրած հայտարարության մեջ։

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը նշանակված է մարտի 24-ին։ Այս զույգի հաղթողը կհանդիպի Շվեդիա-Չեխիա հանդիպման հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում