Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հրթիռ է ընկել. կան հայ վիրավորներ

Դամասկոսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում հռթիռ է ընկել: Այս մասին տեղեկացնում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

«Կեսօրից հետո եկեղեցու բակում հռթիռ է ընկել, որի արդյունքում վիրավորել է եկեղեցու պահակը եւ մեկ ուրիշ հայ»,- ասաց Գանդահարյանը:

Անցնող շաբաթվա ընթացքում սիրիական բանակի միավորումները Դամասկոսի Ժոպար, Ըրպին, Զամալքա, Տարեա և Մուատամիե արվարձաններում իրականացրել են ռազմական գործողություններ’ զինյալ խմբավորումների կենտրոնները կործանելու համար: Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ բազաթիվ զինյալներ սպանվել են, իսկ կենտրոնները’ կործանվել: Ծանր մարտեր են ընթացել նաև մայրաքաղաքի արևելյան ծայրամասի տարածքներում: Նշյալ տարածքները ենթարկվել են հրթիռակոծման. այնտեղ ապրում և աշխատում են բազմաթիվ հայ ընտանիքներ:

Օրերս Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանքով մի քանի հարյուր զոհ կա: Իսկ Ալ Քասսա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել էին երկու հայեր’ մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում