Ռուս խաղաղապահները Խրամորթում են. թշնամու հետ բանակցություններ են տարվում

Ռուս խաղաղապահները Խրամորթում են. թշնամու հետ բանակցություններ են տարվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, Times․am: Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն, իհարկե, անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն: Այս մասին հայտարարել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշել է, որ այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

«Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք», – նշել է Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում