ՈւԵՖԱ-ն վաղը բավականին խիստ վճիռ կկայացնի ռուսական ֆուտբոլի համար

ՈւԵՖԱ-ն վաղը բավականին խիստ վճիռ կկայացնի ռուսական ֆուտբոլի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, Times․am: Երկուշաբթի օրը ՈւԵՖԱ-ն բավականին խիստ միջոցներ է կիրառելու ռուսական ֆուտբոլի համար։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է լեհական Meczyki լրատվականը, որոշում է կայացվելու՝ ռուսական բոլոր ակումբներին և երկրի ազգային հավաքականը հանել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։

Ըստ աղբյուրի՝ որոշմանն իր հավանությունն է տվել նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։ Ռուսական ակումբներից եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մնացել է միայն Մոսկվայի «Սպարտակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում