Վրաստանը հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Վրաստանը հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, որովհետև դրանից տուժելու է Վրաստանի բնակչությունը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եթե մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառենք, ո՞վ կտուժի դրանից։ Առաջին հերթին մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետն շեշտել է, որ ինքը գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում