Վանաձորում մայր ու դուստր վրաերթի են ենթարկվել

Վանաձորում մայր ու դուստր վրաերթի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում