ԱՄՆ-ը ՌԴ-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից զրկելու հնարավորություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու հնարավորություն չեն տեսնում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ես չեմ տեսնում նման հնարավորություն»-ասել է մամուլի քարտուղարը, մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության համապատասխան կոչերը։
«Մենք կենտրոնացած են Ռուսաստանին մեկուսացնելու և պատասխանատվության ենթարկելու վրա»-հավելել է Փսակին։