«Նա խորտակում է նաև իր երկիրը»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Պուտինի մասին

«Նա խորտակում է նաև իր երկիրը»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Պուտինի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի քաղաքական նույն կուրսը, ապա ստիպված կլինի հաշվի նստել արևմտյան երկրների միասնական գործողությունների հետ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։

Գերմանիայի ԱԳ ղեկավարը Պուտինին սպառնացել է Ռուսաստանի գլոբալ մեկուսացմամբ և նշել է, որ Արևմուտքը քաղաքականապես և տնտեսապես ցույց է տալիս իր անհամաձայնությունը ռուսական իշխանությունների գործողություններին։ «Նա խորտակում է նաև իր երկիրը»,- եզրափակել է Բերբոկը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում