Իտալիայում բացառում են Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ին

Իտալիայում բացառում են Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Եվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուղին շատ երկար Է ընթացակարգերի տեսակետից: Անհապաղ ընդլանումն օրակարգում դրված չԷ՝ հաշվի առնելով նեկայիս ժամանակները»,- ասել Է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել Է Եվրամիությանը՝ անհապաղ Միությանն անդամակցելու խնդրանքով: Դրանից հետո երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել Է, որ Ուկրաինան ներկայացնում Է Եվրամիության անդամակցության հայտ հատուկ ընթացակարգով:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 28-ին հայտնել Է, որ Եվրամիության ղեկավարների ընթացիկ օրակարգում Միություն Ուկրաինայի ընդուման հարց չկա: Իր հերթին Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նստաշրջանում, որը նվիրված Էր Ուկրաինայի իրադրությանը, հայտարարել Է, որ ԵՄ-ի խորհուրդը լրջորեն կվերլուծի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը: ԵՄ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մատի 24-25-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում