Ռուսաստանը զգուշացրել է Եվրոպային տնտեսական լուրջ հարվածի մասին

Ռուսաստանը զգուշացրել է Եվրոպային տնտեսական լուրջ հարվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, Times․am: Մոտակա շաբաթներում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին, Եվրոպան կբախվի շատ լուրջ տնտեսական վտանգների հետ, քանի որ նրանք կրում են հսկայական վնասներ։ Այս մասին Лентой.ру-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դենիս Կրավչենկոն, միաժամանակ Եվրոպային զգուշացնելով տնտեսական լուրջ հարվածի մասին։

Ըստ Կրավչենկոյի, Արևմտյան գործընկերները կմտափոխվեն և կվերադառնան ռուսական շուկա, քանի որ այն շատ մեծ է։

«Ես ենթադրում եմ, որ այս իրավիճակը հավերժ չէ և առողջ բանականությունը կհաղթի»,-նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում