Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել է Թաղավարդի հատվածում

Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել է Թաղավարդի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Արցախի Թաղավարդ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ կեսօրից մինչև ուշ երեկո պարբերաբար կրակոցներ են եղել որոնք պարզ լսվել են գյուղում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

«Կեսօրին՝ ժամը 13։00-ից սկսել են կրակել։ Մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել են, հետո արդեն ընդհատումներով էին կրակում»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվադաշտում ակտիվ ապատեղակատվական գրոհներ են ընթանում, որոնց, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ հաջորդում են ադրբեջանական կողմի սադրանքները։ Այս անգամ էլ դրանք չուշացան․թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքների դիմել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում