Անկարան ողջունում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի ֆորումին

Անկարան ողջունում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, Times․am: Անկարան ողջունում է ՀՀ որոշումը՝ ընդունել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հրավերը և մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը։

«Նման քայլերը օգնում են երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և փոխվստահության առաջացմանը հարաբերությունների կարգավորման համար», – ասել է պաշտոնյան։

Նշենք, որ Ֆորումը տեղի է ունենալու մարտի 11-ից 13-ը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում