Խաղաղապահներն արագ ժամանել են Խրամորթ՝ տեղեկանալով ադրբեջանական կրակոցների մասին

Խաղաղապահներն արագ ժամանել են Խրամորթ՝ տեղեկանալով ադրբեջանական կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, Times․am: Ադրբեջանական կողմի երեկվա կրակոցներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղամեջ չեն հասել, բնակիչները չեն տուժել, նրանց գույքը չի վնասվել։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։

Գյուղապետն ասաց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, միջադեպը երեկոյան 18։25-ի սահմաններում է եղել, տևել է ընդամենը 2-3 րոպե։ «Բան չկա, ժողովուրդն իր առօրյա կյանքով ապրում է, մարդիկ հողն են մշակում, երեխաները դասի են գնում։ Մեկն անասնապահությամբ է զբաղվում, մեկն՝ այգեգործությամբ։ Խաղաղապահներն արագ արձագանքել են, եկել են։ Միշտ էլ ահազանգերին արձագանքում են։ Մնացածը գաղտնիք է, ոչինչ չեմ կարող ասել», – եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում