Ադրբեջանցիները ականանետով գնդակոծել են Խրամորթի տարածքը. ՊԲ

Ադրբեջանցիները ականանետով գնդակոծել են Խրամորթի տարածքը. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում