Ադրբեջանական կողմն ականներն արձակել է Խնուշինակի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանական կողմն ականներն արձակել է Խնուշինակի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Ադրբեջանական կողմն Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ ականանետից 4 ական է արձակել։ Այս մասին 24News-ին ասաց Խնուշինակի գյուղապետ Կամո Մուրսալյանը։

«Գյուղամեջ չեն հասել։ Դաշտերում մարդիկ աշխատում էին, մի մասը սիլիտրա էր ցանում, մի մասն էլ իրենց սեփական խաղաղի այգիներում գործ էին անում։ 2 հատ սիլիտրա ցանողների ուղղությամբ են կրակել, 2 հատ՝ խաղողի այգիների», – մանրամասնեց գյուղապետը։

Ըստ նրա՝ տուժածներ չկան, տեխնիկայի վնաս չեն եղել։ «Դիմել ենք խաղաղապահներին։ Կրակոցները տևել են ժամը 14։10-15։10-ը, 1 ժամում 4 ական են արձակել, հրաձգային զենքերից կրակողներ չեն եղել։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, ժողովուրդը հետ է վերադարձել տներ», – եզրափակեց գյուղապետը»։

Նշենք, որ Արցախի ՊԲճն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում