Պուտինը հանձնարարել է Մերձավոր Արևելքի կամավորականներին տեղափոխել մարտական գործողությունների վայր

Պուտինը հանձնարարել է Մերձավոր Արևելքի կամավորականներին տեղափոխել մարտական գործողությունների վայր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, Times․am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Մերձավոր Արևելքից շուրջ 16 հազար կամավորականներ պատրաստ են մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու հատուկ ռազմական գործողություններին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը հանձնարարել է կազմակերպել նրանց տեղափոխումը մարտական գործողությունների վայր։
ՌԴ պաշտպանության նախարարը նաև առաջարկել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին փոխանցել Ուկրաինայի հետ պատերազմական գործողությունների ժամանակ ձեռք բերած ռազմավարը, ինչը հավանության է արժանացել Պուտինի կողմից։

«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ակտիվացումը մեր արևմտյան սահմաններին, Գլխավոր շտաբին հանձնարարում եմ հատուկ պլան հաստատել դրանց ամրացման հետ կապված», – հավելել է ՌԴ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում