Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ականներ են արձակել

Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ականներ են արձակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, Times․am: Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում