Ադրբեջանցիները Խրամորթի մոտի դիրքերից զինվորական նվագախմբի կատարումն են հնչեցնում

Ադրբեջանցիները Խրամորթի մոտի դիրքերից զինվորական նվագախմբի կատարումն են հնչեցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտ գտնվող ադրբեջանական դիրքի զինվորականներն այսօր՝ առավոտյան ժամը 09:20-ի սահմանում, բարձրախոսներով իրենց բանակի նվագախմբի կատարումն են միացրել, այն տևել է 3-4 րոպե։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Աբրահամյանը սակայն նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, իրավիճակը հանգիստ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում