Շփման գծում կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Շփման գծում կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը։

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում