Պիպետկա գտնելու դեպքով հարուցվել է քրեական գործ. Aravot.am

Պիպետկա գտնելու դեպքով հարուցվել է քրեական գործ. Aravot.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցեցին, որ Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի, հայտնի չեն նաեւ փորձաքննության արդյունքները:

Քննչական կոմիտեից չհայտնեցին, թե ինչ փորձաքննություն է անցել վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, փորձաքննության մասին ավելի վաղ մեզ հայտնել էր հենց ինքը՝ Ներսես Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը շաբաթներ առաջ բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) Մամուլում այս օրերին շրջանառվում են տեղեկություններ, որ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ առաջիկայում ՔՊ-ն կազատվի Ներսես Պողոսյանից: Ըստ մամուլի տեղեկությունների առաջիկայում կփոխվի նաեւ Ավան վարչական շրջանի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում