ՌԴ-ն դուրս է գալիս Եվրախորհրդից․ նամակն ուղարկվել է ԵԽ գլխավոր քարտուղարին

ՌԴ-ն դուրս է գալիս Եվրախորհրդից․ նամակն ուղարկվել է ԵԽ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նամակը Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալու վերաբերյալ արդեն ուղարկված է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

«ԵԽ-Ռուսաստան երկխոսության տապալման ողջ պատասխանատվությունը կրում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանության թեման ծառայեցնում էին սեփական աշխարհաքաղաքական շահերին»,-հայտարարել է Տոլստոյը, հավելելով, որ Ռուսաստանը չի մուծի ամենամյա անդամավճարը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում