Ադրբեջանցիները Խրամորթում կրկին մուղամ են միացրել ու կոչ արել բնակչությանը հեռանալ

Ադրբեջանցիները Խրամորթում կրկին մուղամ են միացրել ու կոչ արել բնակչությանը հեռանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին մոտակա դիրքերում ադրբեջանցի զինվորականները կրկին մուղամը էին միացրել, հայերենով կոչ էին արել բնակչությանը հեռանալ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանցիներն անընդհատ, օրը 4-5 անգամ միացնում են։ Մի հուսադրող բան կա, Խրամորթի տղամարդիկ ավելացել են, այն խրամորթցիները, որոնք գյուղում չէին բնակվում երկար տարիներ, վերադարձել են։ Համայնքապետն ասում էր, որ մարդ կար, 10 տարի չէր ապրում, հիմա եկել ու կանգնել է գյուղացիների կողքին, այնտեղից են նաև մեր զինվորները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները, այդ առումով հանգիստ ենք», – եզրափակեց պատգամավորը։

Արցախում ադրբեջանական զինուժի մարտական դիրքերին սահմանակից հողերում գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, քանի որ ադրբեջանցիները հաճախակի սադրիչ գործողությունների են դիմում՝ կրակում են նրանց ուղղությամբ, բարձրախոսներով կոչ են անում հեռանալ բնակավայրերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում