Ֆրանսիայի նախագահի թեկնածուին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, Times․am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ։ Այս մասին հայտնում է E Prime Feed-ը։

Նրա հին շրջապատից 8 կին հայտարարել են, որ նախկինում Զեմուրն իրենց նպատմամբ ոտնձգություն է կատարել։ Մեղադրանքը վերաբերում է 63-ամյա գործչի կյանքի վերջին 23 տարիներին։ Նախագահի թեկնածում հերքում է այդ լուրերն ու հայտարարում, որ չի ցանկանում հրապարակայնորեն քննարկել իր անձնական կյանքը։

Էրիկ Զեմուրը համաձայն հարցումների, սպասվող նախագահական ընտրություններում ռեյտինգով 3-րդն է թեկնածուների մեջ։ Նրա օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 12 տոկոսը։ Առաջին և երկրորդ տեղերում են Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը (30 տոկոս) և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը (18 տոկոս)։

«Հատկանշական է, որ ռեյտինգով Մակրոնին ոչ շատ զիջող այս երկու գործիչներն էլ կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,-գրում է E Prime Feed-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում