Արցախում այսօր գազատարի աշխատանքները կավարտվեն․ գազամատակարարումը կվերականգնվի

Արցախում այսօր գազատարի աշխատանքները կավարտվեն․ գազամատակարարումը կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: «Արցախում այսօր գազատարի աշխատանքները վերջնական կավարտվեն, հավանաբար՝ այսօր, վաղը գազամատակարարումը կվերականգնվի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթին, պատգամավորը նշեց. «Ադրբեջանը հումանիտար աղետի է հասցրել Արցախի բնականոն կյանքը, դժվար է խոսել խաղաղության մասին, խոսելը կարևոր է, բայց դիվանագիտորեն հմուտ պետք է լինել, կարծում եմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նման պահվածք դրսևորեց, որ պետք է բանակցությոյնները լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբում, այն հարթակում, որտեղ քննարկվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի իրավունքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում