Բայդենը Պուտինին անվանել է «մահաբեր բռնապետ» և «ավազակ»

Բայդենը Պուտինին անվանել է «մահաբեր բռնապետ» և «ավազակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: «Իռլանդիայի ընկերների» ամենամյա ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մահաբեր բռնապետ» և «ավազակ»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել է իռլանդացիների ներդրումը՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների դիմակայմանը։

«Այժմ Իռլանդիան Մեծ Բրիտանիայի և մնացյալ հանրության հետ հանդես է գալիս մահաբեր բռնապետի դեմ, որն անբարոյական պատերազմ է մղում ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի»-ասել է բայդենը։

Ավելի վաղ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անթույլատրելի հայտարարություններին, քանի որ իմաստուն գործիչ է։ Պուտինը չպատասխանեց Բայդենին նաև այն ժամանակ, երբ վերջինս նրան անվանեց «ռազմական հանցագործ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում