Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ. Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին. «Ժողովուրդ»

Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ. Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Վահրամ Դումանյանը ԱԺ համապատասխան նիստում խոսելով Հայաստանից հեռացած մարզիկների մասին, անդրադարձել էր նաեւ ըմբիշ Մալխաս Ամոյանին:

Նա մասնավորապես նշել էր. «Օրինակ իրեն առաջարկում էին ավելի բարձր կարգով գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ հանդես գար, բայց նա չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ: Հրավիրեք Մալխասին, եթե չեք հավատում: Նա գնում էր, պարոն Գիլոյանը (փոխնախարար Կարեն Գիլոյան-խմբ), մենք իր հետ զրուցեցինք եւ նա որոշում կայացրեց ու չգնաց»:

Նախարարի այս հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ըմբիշ Մալխաս Ամոյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ասեմ, որ ինձ իսկապես առաջարկ եղել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես գալ, չեմ գնացել եւ դա ինձ ոչ մեկ չի համոզել: Ես ինքս իմ կամքով եմ որոշել մնալ եւ այստեղից մասնակցել մրցումների»:

Դիտարկմանը՝ այսինքն Ձեզ ո՛չ Կարեն Գիլոյանը, ո՛չ նախարարը չեն համոզել մնալ եւ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա նշեց. «Մի քանի հանգամանքների պատճառով է այնպես ստացվել, որ որոշել եմ մասնակցել Հայաստանի դրոշի ներք: Սակայն ինձ որևէ մեկը չի համոզել: Ես Կարեն Գիլոյանի հետ այդ թեմայով խոսել եմ, սակայն մնալու
կամ համոզելու մասին որևէ խոսակցություն չի եղել: Առաջին անգամ եմ նման բան լսում եւ զարմացած եմ»:

Անդրադառնալով առհասարակ նախարարության աշխատանքին, նա նշեց, թե հենց սպորտի բնագավառին քիչ են ուշադրություն դարձնում եւ դա շատ վատ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում