Այսօրվանից Արցախում կվերականգնվի գազամատակարարումը

Այսօրվանից Արցախում կվերականգնվի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, Times․am: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում