Ռուսական կողմը բանակցում է, որ Խրամորթում գյուղաշխատանքները վերսկսեն, դրական տեղաշարժ կա

Ռուսական կողմը բանակցում է, որ Խրամորթում գյուղաշխատանքները վերսկսեն, դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքին մոտ ադրբեջանական դիրքից երեկ նամազ է հնչել, սակայն սահմանամերձ հողերում գյուղատնտեսական աշխատանքները վերսկսելու հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում է միացրել նամազը, որը տևել է 3-4 րոպե։

Գյուղի կանանց և երեխաների մեծ մասը, անվտանգային նկատառումներից ելնելով, շարունակում է մնալ մոտակա գյուղերում, իսկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների դադարեցման հարցով ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունները շարունակվում են։ «Մենք անպայման կվերադառնանք, մնացածն արդեն գաղտնիք է, ոչինչ չեմ կարող ավելացնել», – ասաց Խրամորթի ղեկավարը։

Արցախում ադրբեջանական զինուժի մարտական դիրքերին սահմանակից հողերում գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, քանի որ ադրբեջանցիներն հաճախակի սադրանքների են դիմում՝ կրակում են նրանց ուղղությամբ, բարձրախոսներով կոչ անում հեռանալ բնակավայրերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում