Երևան-Սևան ճանապարհին բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ:

Ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում