Ծաղկաձոր քաղաքի մոտ միմյանց են բախվել մոտ 17 ավտոմեքենա․ կան տուժածներ

Ծաղկաձոր քաղաքի մոտ միմյանց են բախվել մոտ 17 ավտոմեքենա․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, Times․am: Մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևա-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների բախվել են մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած։

Հետևեք մեզ նաև Telegram-ում