Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել Ռոմայում մնալու վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել Ռոմայում մնալու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթներն ակումբում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը ցանկանում է մնալ թիմում, բայց կերկարաձգի պայմանագիրը միայն այն դեպքում, երբ ակումբը 2 տարվա պայմանագիր առաջարկի։

Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում