ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ

ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: ԱՄՆ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժի և գազամատակարարման անջատման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրոն թվիթերյան էջում արված գրառումում։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապը իրավիճակի անմիջապես ապաէսկալացիայի համար», – ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Արցախի Ասկերանի շրջանի Փանուխ գյուղ, որտեղից արդեն տարհանվել էր տեղի բնակչությունը։ Մինչ այս պահը, չնայած ռուսական խաղաղապահների հետ ընթացող բանակցություններին, Ադրբեջանի զինուժը դուրս չի եկել գյուղի տարածքից և չի վերադարձել ելման դիրք։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում