Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի զինուժը ելման դիրքեր կվերադարձնի. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի զինուժը ելման դիրքեր կվերադարձնի. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ:

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում