Արցախում փոխհրաձգության հետևանքով 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախում փոխհրաձգության հետևանքով 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ, ճշտված տեղեկությունների համաձայն, այսօր՝ գիշերը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում