Արցախում 14 վիրավոր կա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ՄԻՊ

Արցախում 14 վիրավոր կա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել, որում ասվում է․

Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում