Պուտինը և Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում. Պեսկով

Պուտինը և Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի կառավարության ղեկավարը Ղարաբաղի շփման գծում իրավիճակը լարված է անվանել և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը»,-ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում