«Ուխտագնացություն» դեպի դատախազություն. ֆոտոշարք

Ակտիվիստների կողմից օգոստոսի 27-ին նախաձեռնված բողոքի ակցիան ՀՀ ոստիկանության շենքի մոտից երթով ուղղվեց դեպի ՀՀ դատախազության շենք, որպեսզի մասնակիցները հանձնեն իրենց բողոք նամակը: Ակտիվիստներն իրենց ելույթներում անդրադարձան ոստիկանների’ իրենց գնահատմամբ ոչ իրավական գործողություններին:

Կոմիտասի 5 հասցեում և Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները հուշաթերթիկ են բաժանելու քաղաքացիներին, որտեղ նշված է, թե ակցիաների, ցույցերի ժամանակ ինչպես է պետք պահել ոստիկանների հետ շփման հարցում: Ակտիվիստները նաև պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին, որոնք ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել իրենց նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում