Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել զորքերը Լեռնային Ղարաբաղում․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել զորքերը Լեռնային Ղարաբաղում․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ներխուժել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական ԶՈւ-ն «Բայրաքթար» անօդաչու սարքերով չորս հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումներին։ ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել զորքերը Լեռնային Ղարաբաղում»-ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում