Ռուսաստանը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Ռուսաստանը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Հայտնում ենք մեր խիստ անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առթիվ։ Զինված ներխուժումը ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող գոտի և կրակի դադարի ռեժիմի խախտումը հակասում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը»,-նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում