ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել Եվրոպայի փլուզմանը․ գերմանացի տնտեսագետ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել Եվրոպայի փլուզմանը․ գերմանացի տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Գերմանացի տնտեսագետ Այկա Համերը հայտարարել է, որ Գերմանիան կարող է տուժել հակառուսական պատժամիջոցներից։ Այս մասին գրում է RT-ն։

Մասնագետը նշել է, որ ճգնաժամը առաջին հերթին կազդի Գերմանիայի միջին խավի և համեմատաբար ապահովված բնակչության վրա։ Նրա կարծիքով, եթե Ռուսաստանի հետ դիմակայության արդյունքում Գերմանիայի տնտեսությունը տապալվի, ապա դա կարող է հանգեցնել Եվրոպայի փլուզմանը։

Համերը նշել է, որ տեսանելի ապագայում դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպայում կարող է դառնալ 1 լիտրը 4-6 եվրո, ինչը ԵՄ անդամ երկրների բնակիչների մեծամասնությանը թույլ չի տա օգտվել ավտոմեքենաներից։

Տնտեսագետը նշել է, որ քաղաքացիները պատասխանատու կհամարեն քաղաքական գործիչներին, քանի որ Ռուսաստանի հետ դիմակայությունը ողջամիտ չէ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում