Փառուխի բնակիչները գյուղ դեռևս չեն վերադարձել. Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական

Փառուխի բնակիչները գյուղ դեռևս չեն վերադարձել. Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Ադրբեջանական զինուժը հետ է քաշվել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, այժմ այնտեղ են ռուս խաղաղապահները, բնակչությունը դեռեւս հետ չի վերադարձել։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։

Պետրոսյանը դժվարացավ ասել, թե երբ արդեն գյուղի բնակչությունը հետ կվերադառնա բնակավայր։

Ինչ վերաբերում է Քարագլխի բարձունքին, ապա Ասկերանի ղեկավարի օգնականն ասաց, որ ադրբեջանցիները որքան փորձել են տիրանալ Քարագլխի բարձունքին, չի հաջողվել։ «Կողքերն են եղել, բայց չգիտեմ՝ մոտակայքից հետ են քաշվել, թե ոչ», – եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում