Ադրբեջանցի ահաբեկիչների մնացորդները չեն լքում Փառուխը. բլոգեր Միկա Բադալյան

Ադրբեջանցի ահաբեկիչների մնացորդները չեն լքում Փառուխը. բլոգեր Միկա Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Ադրբեջանական զինված ուժերի մնացորդները հրաժարվում են լքել Արցախի Փառուխ համայնքը, և կա հնարավորություն, որ փորձեն ավելացնել անձնակազմի թիվը։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրում է բլոգեր Միկա Բադալյանը։

«Բոլորովին վերջերս Ադրբեջանը փոխել է իր հռետորաբանությունը։ Ըստ ամենայնի, Ալիևի տերերը թույլ չտվեցին նրան հենց այնպես հեռանալ և սադրում են հակամարտություն Ռուսաստանի հետ։ Այս պահին ադրբեջանցի ահաբեկիչների մնացորդները չեն լքում գյուղը, և կան կասկածներ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձելու է հերթափոխ իրականացնել և ավելացնել անձնակազմի թիվը։ Այդ դեպքում Արցախում նրանց հենակետերի մեծ մասը մնալու են կտրված և այնտեղ հասնելու համար պետք է մարտական գործողություններ սկսել։ ՌԴ խաղաղապահներն ուժեղացնում են իրենց դիրքերը Փառուխի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ, 2008 թ․ Վրաստանի դեպքերի կրկնության հնարավորությունը մեծանում է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ կիրակի օրը, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե ադրբեջանական զինված ուժերը դուրս են եկել Փառուխ գյուղից, որտեղ նրանք ներխուժել էին՝ խախտելով եռակողմ հայտարարության դրույթները։ Ժամեր անց Բաքուն հերքող հայտարարություն էր տարածել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում