Արցախում գազամատակարարումը վերականգնվել է

Արցախում գազամատակարարումը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։

Մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։

Գազամատակարարումը վերականգնելու շուրջ բանակցություններն ադրբեջանական կողմի հետ վարում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում